«Նրանք, ովքեր իրավունքների և արդարության պաշտպանության մեր պահանջները համարում են քաղաքական երեսպաշտություն, չեն կարողացել հասկանալ, որ մենք դարձել ենք ճնշվածների ձայնը, շունչը և հույսը: Մաղթում ենք մեր բարեկամներին և հարևաններին այն, ինչ ցանկանում ենք մեզ: Մենք դա երեկ արել ենք Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Հուսով եմ, որ վաղը նույն արդար դիրքորոշմամբ մենք կաջակցենք Աֆղանստանում և այլ երկրներում գտնվող մեր եղբայրներին»։
Վերոնշյալ խոսքերը պատկանում են Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանին։ Իսկ եթե ըստ էության վերծանենք Թուրքիայի նախագահի հայտարարությունը, ապա Աֆղանստանի համար ևս կարելի է կանխատեսել, որ էականորեն կխորանա քաոսը, անկայունությունը, կաճի ահաբեկչական սպառնակիքը, կավելանան վարձկան զինյալների մասնակցությամբ տարաբնույթ ռազմագործողությունները, տեղի կունենան էթնիկ զտումներ, այլ ցեղասպանային գործողություններ, Թուրքիան կփորձի որոշակի վերահսկողություն սահմանել, տնտեսական շահեր հետապնդել այդ երկրի առանցքային ենթակառուցվածքներից...
Անշուշտ, ցանկը շարունակելի է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4112367075467142&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել