Միայն առաջին հայացքից է թվում, թե ՍԴ վերջին որոշումն ամրապնդեց բռնապետիկի դիրքերը…
Իրականում ամեն ինչ բոլորովին այլ է…
ՍԴ-ն, որպես վերջին օբյեկտ, իրենով արած բռնապետիկը, ըստ էության, մնաց ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ մեն-միայնակ…
Հիմա բռնապետիկն այլևս չի կարող ասել, որ իր պետականաշեն ծրագրերի իրականացմանը խոչընդոտում է դատական համակարգը…
Վերջ, իշխանության բոլոր երեք թևերը լիովին իրենն են…
Հիմա գալիս է պատասխան տալու ժամանակը…
Դրա համար էլ բռնապետիկը մեկը մյուսի հետևից հյուրընկալում է ներքին ու արտաքին հարուստներին…
Բայց բռնապետիկը մի հարցում մեծապես սխալվում է…
Որևէ հարուստ բռնապետական երկրում ներդրում չի կատարելու…
Ունևորն իր ունեցվածքի արժեքը լավ գիտի…
Ոչ մի հարուստ իր փողերի ձեռքը կրակը չի ընկել…
Դե, բռնապետիկ, քեզ տեսնեմ…
Դիմացդ նոր արհավիրքներ են, սով, արտագաղթ ու հիասթափություն, քանի դեռ չես թարգել մարդաորսը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել