Պետք չի ամեն ինչ այսպես բարդացնել, մեղադրել սդ դատավորներին, կամ այլ ատյանի դատավորներին: Էդ մարդիկ ամբողջ կյանքում սովոր են եղել կատարել օրվա իշխանությունների հրամանները: Նույնն էլ դատախազներն ու միլպետներն են, գեներալներն են, չհաշված մի քանի բացառությունները, որոնց դեպքում էդ մարդիկ թքել են կարիերայի վրա, դիմում գրել ու դուրս եկել:
Էս ամենը նման ա հեքիաթի, երբ չար դևը նստել է ամբողջ գյուղի ջրի աղբյուրի վրա: Մենք կամ նորանոր զոհեր ենք մատուցելու, կամ գտնվելու ա էն ասպետը, ով կհամարձակվի գնալ ու կտրել դևի գլուխները...
Հ.Գ. Մեր ոչ վաղ անցյալի պատմությունից նման մի հեքիաթանման իրականություն կար, երբ ասպետը չսպասելով սրա-նրա կարծիքին, կտրեց դևի գլուխները, փրկեց գյուղացիներին ու 10 տարի ապահովեց գյուղը ջրով: Իսկ, թե ինչպես շնորհակալ եղան գյուղացիք ասպետին, դա արդեն մի այլ գիրք գրելու թեմա է:
Անգամ ջրի վրա նստած քյոխվեքն էին պատերի տակ բամբասում, որ գլուխները կտրելու ժամանակ ջուրը մի քիչ արյունոտվել էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել