Ամենայն հարգանքով եմ վերաբերվում եղբայրական հույն ժողովրդին և, առհասարակ՝ Հունաստանին, սակայն դրա հետ մեկտեղ չափազանց զարմացած էի, երբ օրեր առաջ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոս Պեպերիգոսը մասնակցեց ադրբեջանցիների կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքում մի անբորայական միջոցառման։
Իհարկե բազմաթիվ հույն հասարակական գործիչներ, և հունական մամուլը ուղղակի բմբլեց հունական ԱԳՆ և դեսպան Պեպերիգոսին՝ իրենց այդ հակահայկական քայլի համար, սակայն փաստը մնում է փաստ՝ հույները կուլ տվեցին թուրք ադրբեջանական խայծը։
Բայց հիմա ուզում եմ անդրադառնալ այն յուրահատուկ շնորհակալությանը, որը անհապաղ հայտնեցին հույներին ադրբեջանցիները։ Եվ այսպիսով, Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը մի քանի օրից կայցելի թուրքերի կողմից օկուպացված Կիպրոսի տարածքները, որտեղ թուրքերը հիմնել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։
Սա իրականում շատ ծանր հարց է հույների համար, քանի որ Հունաստանի համար չափազանց կարևոր է, որ հանկարծ չընթանա հունական Կիպրոսի Թուրքիայի կողմից օկուպացիայի լեգիտիմիզացիայի գործընթացը։
Ի՞նչ ասեմ...կարծում եմ ,որ հիմա հույները կհասկական, որ թուրքալեզու ցեղերի հետ դիվանագիտական խաղեր տալը եղբայրական ժողովրդի՝ հայերի, հաշվին ոչ մի կերպ չի օգնում հույներին լուծել իրենց հարցերը։
Ասեմ ավելին՝ կարծում եմ, որ հույն դեսպանի այցը օկուպացված Շուշի հետապնդում էր հենց այն նպատակը, որ ինչ որ մի ձև շահելով ադրբեջանցիների սիրտը, կանխել ադրբեջանցիների այցը Կիպրոսի թուրքական մաս...չստացվեց, և չէր էլ կարող ստացվել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/839276713647598
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել