Tert.am-ը գրում է.
Ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ամեն դեպքում, միջազգային մեր գործընկերների հետ մեր համագործակցությամբ մինչ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերու։ Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման, սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են, կան և կլինեն ՀՀ առաջնահերթությունների շարքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/07/15/Pashinyan/3663159
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել