1in.am-ը գրում է.
Նորագույն հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու աչքերը՝ մասնավորապես ցանցաթաղանթի պատկերը, կարող է հուշել կաթվածի առաջացման հավանականության մասին և գնահատել դրա հնարավորության աստիճանը, հաղորդում է Rosbalt-ը:
«Ցանցաթաղանթը տեղեկություն է պարունակում ուղեղում արյունատար անոթների վերաբերյալ: Ցանցաթաղանթի պատկերը էժան միջոց է ուղեղի արյունատար անոթներն ուսումնասիրելու համար: Ամբողջ աշխարհում ուղեղի կաթվածի առաջացման ամենամեծ գործոն համարվում է արյան բարձր ճնշումը»,- ասել է Սինգապուրի համալսարանի բժշկական գիտությունների դոցենտ Մուհամմեդ Իքրամ Կամրանը:
Այնուամենայնիվ, բժիշկները մինչև օրս հնարավորություն չեն ունեցել ճշգրիտ կանխագուշակել կաթվածի զարգացման հավանականությունը:
Փորձաքննության ընթացքում գիտնականները եզրակացություն են կատարել՝ հաշվի առնելով վտանգի գործոնները, ներառյալ՝ հասակը, սեռը, ռասան, խոլեստերինի մակարդակը, շաքարի բաղադրությունն արյան մեջ, մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելը և զարկերակային ճնշումը: Նրանք հայտնաբերել են, որ հիպերտոնիկ ռետինոպաթիա ունեցող հաճախորդների մոտ կաթվածի հավանականությունը մեծացել է 35 տոկոսով: Իսկ ցածր կամ ծանր հիպերտոնիկ ռետինոպաթիայով հիվանդների մոտ դրա հավանականությունն ավելանում է 137 տոկոսով: