Ի՞նչ կապ ունի Ալիևի զառանցանքը, թե Երևանը, Սյունիքն ու Սևանը Ադրբեջանինն է, պատգամավորներին հատկացվող ամսական 50 հազար դրամը 250 հազար դրամ դարձնելու հետ։ Թերևս կապ ունի այնքանով, որքանով 660 հազար «հպարտ» քաղաքացիների ընտրության հետևանքով ենք ընկել այս վիճակին։ Ալիևի սպառնալիքները իրականում պայմանավորված են Արցախի հայկական հատվածի կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ, ինչը և պահանջում են «դուխով» Նիկոլից։ Ի դեպ, Պուտինը մի քանի օր առաջ երբ «դուխովին» հիշեցնում էր ստանձնած պարտավորությունների մասին` ասում էր, որ «դուխովը» ունի անհրաժեշտ ժողովրդական աջակցությունը ցավոտ զիջումների գնալու համար։ «Դուխովի» պողպատե ջագուչն էլ միայն ընդդիմության դեմ օգտագործելու համար է, թշնամու դեպքում պողպատը վերածվում է թղթի և հայտնվում «դուխովի» բերանը, ինչի հետևանքով էլ սրա ձայնը բերանից դուրս չի գալիս։
Չիմացողների համար էլ ասեմ, որ աշխատավարձից, պարգևավճարից, բնակվարձից(մարզերի պատգամավորների դեպքում) բացի պատգամավորները ստանում են 50 հազար դրամ` իբր քաղաքացիների հետ հանդիպումների համար, այսուհետ նախատեսում են դարձնել 250 հազար դրամ։ Այսինքն պատգամավորները աշխատավարձա-պարգևավճարախառն ամսական կստանան ամենաքիչը ավելի քան 1 մլն դրամ։
Չինովնիկների համար ապագա կա, այ իսկ «հպարտ» քաղաքացիների համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել