Ալիևը հայտարարում է, որ ըստ կապիտուլյացիոն ակտի` իրենք արդեն վերադարձել են Արցախ, այժմ էլ պիտի վերադառնան մնացյալ հայրենիքը` Սյունիք, Սևան, Երևան, Նախիջևանի կողմից գործողություններ է իրականացվում, ունենք զոհ, իսկ մեր իշխանությունը, որ պիտի հակադարձեր Ալիևին, հասցներ պատասխան թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարված, հեռացներ թշնամուն մեր տարածքից, հանցավոր կոչեր ալիևյան հակահայ հռետորաբանությունը, միայն ու միայն շարունակում է նոր թափ ստացած քաղաքական հետապնդումների ալիքը ու ոչինչ ավելի։
Հասկացե՛ք,《բանծիկով չագուչը》չի՛ իջնելու թշնամու գլխին, եթե թավիշը փափուկ ուժի կիրառմամբ պետականության հիմքերի քայքայումն էր, ապա մուրճը կոչված է բիրտ ու բացահայտ կերպով դրա վերացմանը։
Ալիևյան ու նիկոլյան օկուպացիոն ռեժիմները վերացնում են մեզ` առաջինն Արցախում, երկրորդը` Հայաստանում, և այո՛, գուցե《ապագա կա ապագա》, բայց այս տրամաբանությամբ հաստատապես առանց հայի ու հայկականության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել