ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանն ա՝ Ալֆայի Չիկոն։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ով անցավ ողջ պատերազմը՝ ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում, և միայն հրաշքով ողջ մնաց։ Չնայած առողջական խնդիրներին, մի քանի լուրջ վիրահատությունների՝ թե Ապրիլյան ու թե վերջին պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում։ 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում։ Պարգևատրվել է
«Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով: Թոշակի անցնելուց հետո աշխատում է ԶՊՄԿ-ում՝ որպես անվտնագության դեպարտամենտի ղեկավար։ Այսօր «Ալֆան» նրան բերման է ենթարկում՝ առանց որևէ պատճառի կամ բացատրության՝ փաստացի կատարելով քաղաքական պատվեր։ Լրագրողը հարցնում է՝ ինչի՞ համար են Ձեզ տանում, ժպտալով ասում ա եսիմ, երևի կարոտել են նախկին կոլեագներս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել