2021թ. հուլիսի 10-ին մի շարք երկրների դիվանագետների այցը Շուշի խստորեն դատապարտել են ՀՀ և Արցախի ԱԳ նախարարությունները՝ նշելով, որ այդկերպ միջազգային հանրությունը փաստացի օրինականացնում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող ահաբեկչությունն ու մարդկության դեմ հանցանքները։
Հայկական կողմը կարող է նաև համարժեք պատասխան տալ այնպիսի երկրների, որոնք հետևողականորեն վարում են հակահայկական քաղաքական կուրս, ինչպես օրինակ Ուկրաինային կամ Բելառուսին։ Ի՞նչն է մեզ խանգարում նույնկերպ հայտարարություն անել ասենք Ղրիմի առումով։
Հունաստանի առումով մենք կարող ենք ամոթանք տալ Հայաստանի բնական դաշնակից համարվող այդ երկրին՝ հիշեցնելով, թե ինչ հրեշավոր արարքներ են նաև այսօր թույլ տալիս Ադրբեջանն ու Թուրքիան հենց Հունաստանի նկատմամբ։
Ի վերջո, այս երկրների նկատմամբ ճնշման մեծ աշխատանք ունեն անելու այնտեղի հայկական համայքները։ Ցավալիորեն, մեծ մասամբ մենք ձգտում ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, այնինչ աշխարհի ցանկացած կետում մեր ամենանվիրական առաքելությունը պետք է լինի հայրենի պետականությանը ծառայելը՝ հանուն հայրենիքի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158405890408831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել