Արդեն մի քանի օր է բոլորիս խոսակցության թեման ՇՈԳՆ է
Որքա՞ն ջուր խմել այս շոգ օրերին իհարկե ոչ 2 լիտր
Երբ մտքում ֆիքսում ենք ջրի որևէ քանակ, օրինակ 2լ, ապա անտեսում ենք ծարավի զգացումը:
Իսկ ջրի քանակը կախված է մի շարք պայմաններից՝եթե երկար ժամանակ եք անցկացնում ուղիղ արևի ճառագայթների տակ, ապա ձեր ծարավի զգացումը պետք է «բղավի» ու շատ ջուր պահանջի, 2լ-ից էլ ավել
եթե օրվա մեծ մասը անցկացնում եք փակ տարածքերում, որտեղ անընդհատ աշխատում է օդափոխիչը՝ այս պարագայում հնարավոր է պահանջը 2լ-ից էլ քիչ լինի
Ցանկացած դեպքում, ջրազրկումից խուսափելու համար՝ աչքի տակ կամ ձեզ հետ շշով ջուր վերցրեք
օրվա ընթացքում ինքներդ ձեզ հարցրեք «միգուցե՞ ծարավ եմ»:
Ջրազրկման 6 ախտանիշներ՝
արագ ֆիզիկական հոգնածություն և մկանային թուլություն
ծարավի ուժեղ զգացու
մուգ գույնի մեզ
շրթունքների չորություն
ցրվածություն և հոգնածություն
սև շրջաններ աչքերի շուրջ
Ջրազրկման ախտանիշները մեզի գույնից կախված
Թափանցիկ՝ շատ ջուր եք խմում, ծանրաբեռնում եք երիկամները: Փորձեք պակասեցել ջուրը:
Բաց գարեջրի գույն՝ ջրի քանակը չափավոր է:
Մուգ գույն՝ թեթև ջրազրկում կա, ավելարեք ջուրը:
Շատ մուգ գույն, մոտ է շագանակագույնին՝ ջրազրկված եք, շատացրեք ջուրը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dr.lidiaayvazyan/posts/1206315169830296
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել