Panorama.am-ը գրում է.
Ստամբուլի Կադիկոյ շրջանում գտնվող Սուրբ Թաքավոր հայկական եկեղեցու պարիսպներին պարող տղամարդկանց բերման են ենթարկվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ երկուշաբթի օրը հաղորդել են քաղաքի վարչակազմից:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկուշաբթի գիշերը մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել այն փողոցում, որտեղ գտնվում է եկեղեցին: Երկու հոգի՝ ալկոհոլի ազդեցության տակ, բարձրացել են եկեղեցու մուտքի պատի վրա և շարունակել են պարել: Խաչի դիմաց պարող տղամարդկանց հետ միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում:
«Այս արարքին մասնակցած երեք քաղաքացի բերման են ենթարկվել հենց իրենց տնից: Հետաքննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ այս նողկալի պահվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: