Հայաստանում անկառավարելի քաոս է, որը գոնե կառավարելի դարձնելուն չօգնեց անգամ արտահերթ ընտրությունը։ Հունիսի 20-ը թեպետ ապահովեց իշխանության վերարտադրումը, բայց իրականում դարձավ նույն իշխանության գերեզմանափորը՝ կրկնելով 1996-ի իրողությունները և սկսելով քայքայման գործընթացի հետհաշվարկ։
Մյուս կողմից այս պահի ընդդիմության առանցքը չի վայելում հանրության միանշանակ աջակցությունը, մարդիկ գոնե այս պահին չեն տեսնում պետականության համար սկզբունքային պայքարողի, ինչն էլ այս իներտության պատճառն է։
Հայաստանի ընդդիմությունը պետք է ցույց տա իր ազգային կերպարը, իշխանությունն էլ վերջապես պետք է հասկանա, որ այսօրվա իր ապազգային վարքագծով հավերժ անեծքի տակ է դնելու իր սերունդներին։ Ժամանակն է սթափվելու հանուն պետականության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158397098113831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել