ՀՀ Տավուշի մարզում ԽՍՀՄ ԳՇ վերջին թողարկման քարտեզի հիման վրա «gps»-ային սահմանագծում անցկացնելու դեպքում
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, ըստ էության, ստորագրելու են կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը՝ պետական հեղինակության գահավիժման և ազգային ինքնության քայքայման կանխատեսելի հետևանքներով,
Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա,
Այս 6 գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից ու դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափմանը,
Ոսկեպար գյուղը կարող է «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ ամբողջությամբ հանձնվել Ադրբեջանին՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և նախկին Վերին Ոսկեպար անկլավի միջև,
Կիրանց և Աճարկուտ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, քանի որ դեպի այդ գյուղեր իրական ճանապարհ մենք չենք ունենալու,
Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող Իջևան-Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի 2.05 կմ հատված անցնելու է Ադրբեջանին, ճիշտ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը, և մենք այդտեղ ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչ հիմա ունենք Սյունիքում,
Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դե-ֆակտո լիակատար և կառավարելի շրջափակման մեջ։
* Լուսանկարը՝ ենթադրաբար թշնամուն հանձնվելիք Վերին Ոսկեպարում՝ 13-րդ դարի Կալապանի եկեղեցու տարածքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/4279621375417648
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել