News.am-ը գրում է.
Համայնքների ղեկավարները, որոնք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խայտառակ պարտություն են կրել իրենց իսկ համայնքներում, պետք է կամավոր հրաժարական տան: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ չի ցանկանում խորանալ այս երեւույթի վերաբերյալ մեկնաբանությունների մեջ:
«Մարդիկ, ովքեր կարծում էին, որ ընտրությունների արդյունքում աշխարհը լիովին կփոխվի, անհասկանալի էին իրենց պահում իրենց իսկ համայնքի եւ դրա բնակիչների նկատմամբ: Եվ ես կարծում եմ, որ իրենց համայնքներում նման լուրջ անհաջողություններ ունեցած մարդիկ պարզապես պետք է կամավոր հեռանան», - ասել է Սանոսյանը:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/652615.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել