Վլադիմիր Իլյիչ Լենինը, անխոս, նշանակալի կերպար էր։ Նա զբաղվել է քաղաքական փիլիսոփայությամբ, առաջնորդի լավագույն հատկանիշներին տիրապետել և հեղափոխություն իրականացրել։
Երբ պրոլետրիատի առաջնորդը կյանքից հեռացավ, միլիոնավոր մարդիկ եկան նրան հրաժեշտ տալու։ Սակայն դժվար թե որևէ մեկը կռահեր, որ Լենինին այդ ժամանակ ևս ինչ-որ բան խիստ պակասում էր։
Քաղաքական գործչի մահից անմիջապես հետո բժիշկներն սկսեցին ուսումնասիրել նրա ուղեղը։ Ի սկզբանե ուղեղը, ինչպես և մարմինը, նախատեսում էին պարզապես պահպանել թանգարանում։ Սակայն ավելի ուշ որոշ քաղաքական գործիչների մոտ միտք հղացավ նրան ուսումնասիրելու։ Սակայն այդ տարիներին պետությունում նման ուսումնասիրություններով զբաղվող գիտնականներ գոյություն չունեին։ Այդ իսկ պատճառով առաքելությունն իրականացնելու համար հրավիրվեց գերմանացի նյարդաբան Օսկար Ֆոգտը։

Այս մասնագետի աշխատանքը բարձր էին գնահատում, և իշխանություոնները միջոցներ չէին խնայում ուսումնասիրությունների համար։ Հատուկ նրա համար լաբորատորիան հատուկ կարգավորել էին, որը հետագայում դարձավ Ուղեղի ուսումնասիրությունների ինստիտուտ։
Հետազոտական աշխատանքների ժամանակ առաջնորդի ուղեղը չափել են, կշռել։ Գիտնականներին անմիջապես զարմացրել է այն, որ օրգանի քաշը եղել է շուրջ 1300 գ։ Համեմատության համար նշենք, որ ռուս գրող Տուրգենևի ուղեղը կշռել է շուրջ 2000 գ, անգլիացի բանաստեղծ Բայրոնինը՝ 1800 գ։ Միայն շատ տարիներ անց հայտնի դարձավ, որ ուղեղի չափսերն ու քաշն ուղիղ կապ չունեն մարդու ինտելեկտի հետ։

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում գերմանացի մասնագետը հայտնեց, որ ուղեղի դիմային հատվածում հայտնաբերվել են խիստ զարգացած բրգաձև բջիջներ և դրանք միացնող կապեր։ Այդ հանգամանքն ապացուցում էր առաջնորդի բացառիկության փաստը։ Բոլշևիկներն ուրախացան, քանի որ արդեն գիտականորեն հաստատված էր, որ առաջնորդը հանճար էր։
Տասնամյակներ անց, սակայն, գիտնականները հերքեցին այն փաստը, որ յուրահատուկ մտավոր ունակությունները կապված են ուղեղի կառուցվածքի հետ։ Ավելին, ավելի ուշ կատարվող հետազոտությունների ժամանակ առաջնորդի ուղեղում չափսերով յուրահատուկ բջիջներ չեն գտնվել։
Սակայն Ֆոգտի տեսությունը հարյուր տարի անց ոչ ոքի հերքել չհաջողվեց։ Քանի որ այլ մասնագետներ չկային, գեմանացի գիտնականը կարող էր յուրաքանչյուր հայտարարություն անել։ Այդ իսկ պատճառով շատերը կարծում էին, որ գիտնականի աշխատանքը պատվիրված էր կուսակցության կողմից։



