1in.am-ը գրում է.

Բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար ու հաղորդավար Ջեյմի Օլիվերը պատմել է ոչ միայն, թե ինչպես են քիմիկատները միայն շների համար նախատեսված սնունդը դարձնում մարդու համար ուտելի, այլև շահել է աշխարհում խոշորագույն ցանցերից մեկի՝ McDonalds-ի դեմ դատը, գրում է adme.ru-ն: 

Նա իր «Սննդային հեղափոխություն» շոուով լուրջ հարված է հասցրել McDonald´s-ին: 

McDonald´s ցանցի ներկայացուցիչները միշտ պնդել են, որ իրենց արտադրանքը էժան է, քանի որ իրենք միս են գնում հսկայական խմբաքանակներով: Իրականում նրանք համբուրգերների համար օգտագործում են մսի արտադրության՝ սննդում ոչ պիտանի թափոնները՝ դրանք լվանալով ամոնիակի հիդրօքսիդի մեջ՝ մսին հաղորդելով «ուտելի» վարդագույն երանգ: 

«Ընդհանուր առմամբ՝ վերցվում է մթերք, որը պիտանի է, ասենք, շների համար, սակայն նման մշակումից հետո մատուցում են մարդկանց: Ասեք, որ մի խելամիտ մարդ իր երեխային կկերակրի ամոնիակի մսով»,- ասում է Օլիվերը: 

ԱՄՆ-ում ամոնիակի հիդրօքսիդի օգտագործումը, որը հայտնի է որպես սննդային E527 հավելում, համարվում է «արտադրական պրոցեսի» մաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել