Ադրբեջանական մեդիադաշտի մշտադիտրակումս , որը տևեց երեք ամիս բավականին հետաքրքիր պատկեր ցույց տվեց։
Ադրբեջանական մեդիահարթակների նորությունները, լուրերը, կամ ինֆորմացիոն հոսքը բաժանվում է երեք հիմնական մասի։
Առաջին մասը դա Արցախի օկուպացված տարածքների մասին նյութերն են, որտեղ խոսում են իրենց հաղթանակի, հայերի նկատմամբ ատելության, մեր գերիների, զոհերի մասին։ Այնպիսի տպավորություն է, որ կես տարի անց էլ, իրենք կարծես թե ամեն անգամ աչքալուսանք են տալիս հաղթանակի մասին ու դրանով էյֆորիայի ազդեցությունը արհեստակոներեն բարձր պահում։
Երկրորդ տեղում միջազգային լուրերն են, որը նախկինում ես չեմ նկատել։ Կարող է տաս նորությունից յոթը լինի միջազգային, իսկ միջազգային լուրերն էլ ավերածությունների, զոհերի , դժբախտությունների մասին է։ Այստեղ էլ նկատում եմ միտում։ Անուղղակիորեն համեմատություն են անցկացնում աշխարհի և Ադրբեջանի միջև, և ստեղծում տպավորություն, որ աշխարհը դժբախտությունների մեջ է , իսկ Ադրբեջանը՝ հաջողությունների։
Երրորդ տեղում ռազմական համագործակցությունների մասին է։ Ենթադրեք թուրք-ադրբեջանական մի ռազմական համագործակցություն կա, դրա մասին հաղորդագրությունը բաժանաում են մի քանի մասերի և տարբեր վերանգրերով ներկայացնում և ողջ լրահոսը լցվում այդ համագործակության մասին լուրերով։
Ընդհնարապես չեն խոսում Ադրբեջանում բողոքների մասին, որոնք քիչ չեն, մասամբ են խոսում իրենց զոհերի մասին, կարելի է ասել չեն խոսում, քանի որ հրապարակված լուրը կորում է վերը նշված լուրերի առատության մեջ։
Դե Բաքվի բռնապետին գովերգող նյութերի մասին չեմ խոսում, հատուկ մոնիտորինգ պետք չէ անել, որպեսզի հասկանալ դրա ծավալները։
Այս ամենինց ենթադրում եմ, որ Ալիևը վախենում է հաղթանակի էյֆորիայի մարումից, դրա համար անընդհատ բորբոքված են պահում այդ էյֆորիան, հետո կարմիր գծով անցկացնում այն միտքը, որ եթե Ալիևի դեմ ինչ որ բաներ ձեռնարկվի, դրանից կարա օգտվի թշնամին (հայերը) ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1407588536287750
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել