Համաձայն հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված հայտարարության 4-րդ կետի՝ մինչև մարտի 1-ը պետք է հաստատման ներկայացվեր ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտային միջոցների կողմից իրականացվող փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկն ու ժամանակացույցը:
Քանի որ վաղը մեկնում է Մոսկվա, լավ կլիեր պատասխան տրվեր հետևյալ հարցերին…
Հիմա հարցերը՝
1. Ադրբեջանի համար ինչ ՆՈՐ տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ պետք է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ,
2. Ադրբեջանի համար ինչ ՆՈՐ տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ պետք է ԿԱՌՈՒՑՎԵՆ,
3. ՀՀ որ տարածքներով պետք է անցնի Ադրբեջանի համար ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ճանապարհը,
4. ՆՈՐ կառուցված կամ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ցամաքային ճանապարհը Ադրբեջանին որ պետությունների հետ է կապելու,
5. Որ պետության իրավազորությունն է կիրառվելու նոր կառուցված ճանապարհի նկատմամբ,
6. Ադրբեջանի տարածքից ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրումներ իրականացնելու դեպքում ՀՀ իրավասու մարմիների կողմից մաքսային հսկողություն իրականացվելու է, թե ոչ,
7. Ինչ ժամկետներում է խոստում տրվել ավարտել Ադրբեջանի համար նոր ճանապարհների կառուցումն ու վերականգնումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել