Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 737-ով՝ մեկ օր առաջվա 654-ի դիմաց, դա առավելագույնն է համավարակի ընթացքում: Ընդամենը վարակից մահացել է 139 316 հիվանդ, հուլիսի 6-ին լրագրողներին հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Իսկ ընդամենը ապաքինվել է 5 101 852 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի շուրջ 90,2 տոկոսը: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 5 498-ով՝ մեկ օր առաջվա 6 557-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից քաղաքում հայտնաբերել են 1 399 830 ախտահարված:
Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,39 տոկոս: Մեկ օրում արձանագրվել է 114 մահ կորոնավիրուսի պատճառով, դրանց ընդհանուր թիվը, շտաբի տվյալներով՝ կազմել է 23 115: Մայրաքաղաքում մեկ օրում ապաքինումից հետո դուրս է գրվել 6 019 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում ապաքինվել է 1 194 207-ը: Ներկայումս բուժումն է շարունակում182 508 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



