Armsport.am-ը գրում է.

Ֆորմուլա-1-ի մամուլի քարտուղարությունը հայտնել է Ավստրալիայի Գրան-Պրիի չեղարկման մասին: Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանափակումներով և լոգիստիկայի հետ կապված դժվարություններով:

«Մենք ցավով հայտնում ենք, որ Ֆորմուլա-1-ի Ավստրալիայի փուլը չեղարկվել է:

Չնայած մենք վշտացած ենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ավստրալիայում Գրան-Պրի չի կայանա, բայց վստահ ենք, որ կարող ենք 2021 թվականին 23 մրցարշավ անցկացնել: Ունենք այլընտրանքային տարբերակներ, որոնք առաջիկա շաբաթների ընթացքում կքննարկենք ու կտեղեկացնենք մեր որոշման մասին»,- ասվում է Ֆորմուլա 1-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մրցարշավը պետք է տեղի ունենար նոյեմբերի 18-ից 21-ը Մելբուրնում: Գրան-Պրիի տոմսերի վաճառքը դեռ չէր սկսվել: Կազմակերպիչները մտադիր են այն անցկացնել 2022 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել