Tert.am-ը գրում է․

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին իր 16-ամյա դստեր՝ Դևա Կասելի հետ ներկայացել է Vogue ամսագրի իտալական տարբերակի շապիկին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ համապատասխան լուսնակարները հրապարակվել են դերասանուհու ինստագրամյան էջում:

Տվյալ ֆոտոսեսիայի հեղինակն իտալացի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին է: Նորաձևության աշխարհում ամենահայտնի ամսագրի նոր համարի թողարկումը նվիրված է 16-ամյա տղաներին և աղջիկներին, ինչպես նաև «նոր սերնդի գեղեցկությանը»:

Դերասանուհին և նրա դուստրը ներկայացել են շքեղ, սև ատլասե զգեստներով՝ Dolce&Gabbana-ից:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել