«Տիտանիկ» նավի խորտակման մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել և գրքեր գրվել։ Ամենահայտնին 1997 թ․ Ջեյմս Քեմերոնի ֆիլմն էր, որում նկարահանվել են Լեոնարդո դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը։ Գլխավոր դերասաններ Ջեքն ու Ռոզը հորինված կերպարներ են, սակայն կինոնկարում կան նաև կերպարներ, որոնք իրականում ևս գոյություն են ունեցել՝ Մոլի Բրաունն ու Չարլս Ջոքինը։
Ուղևորների մեծ մասը զոհվել է խորտակումից հետո առաջին ժամերին, քանի որ ջրի ջերմաստիճանը -2 էր։ Սակայն Ջոքինը կարողացել է դիմակայել սառը ջրում 2 ժամ շարունակ։
Ջարլզ Ջոն Ջոքինի ծնողները մսավաճառ էին։ Նա ևս խոհարարի մասնագիտություն ուներ և շատ էր սիրում լողալ։ Այդ իսկ պատճառով աշխատանքի անցավ որպես հացթուխ White Star Line նավային կազմակերպությունում, որին էլ պատկանում էր Տիտանիկը։

1912 թ․ Ջոքինին նշանակեցին նավի գլխավոր հացթուխ և 13 օգնական տվեցին նրան։ Երբ բախումը տեղի ունեցավ, տղամարդն ավարտել էր հերթափոխըև հանգստանում էր՝ վիսկի վայելելով։ Երբ Չարլզն զգաց հարվածը, վազեց դեպի միջանցք։ Իմանալով, որ լաստեր են մոտենում, նա օգնականներին հրահանգեց բոլոր լաստերում հացեր տեղավորել, ապա սկսեց օգնել կանանց ու երեխաներին տեղավորվել դրանցում։
Չարլզը լաստանավերում տեղ ուներ, որը, սակայն, զիջեց այլ ուղևորի։ Տղամարդը հանգիստ էր և խուճապի մատնվելու փոխարեն փորձում էր հնարավորինս շատ մարդու կյանք փրկել։
Երբ լաստանավերը վերջացան, Ջոքինը շարունակեց վիսկի վայելել։ Սակայն մի պահի նավը ուղղահայաց շրջվեց և սկսեց առավել մեծ արագությամբ խորտակվել։ Տղամարդը ներխուժեց դրոշակաձողի մեջ այնտեղ սկսեց սպասել իր վաճխանին։ Սակայն, ի զարմանս նրա, խորտակումից հետո հորձանուտ չսկսվեց, և ջՋոքինը ուսի ուղղությամբ հայտնվեց ջրում՝ շնորհիվ փրկարարական բաճկոնի՝ անգամ չթրջելով գլուխը։
Միայն երկու ժամ անց՝ լուսաբացին Չարլզը լաստանավ նկատեց։ Նա լողաց դեպի լաստը, որի վրա, սակայն, ազատ տեղ չկար։ Ջոքինին ճանաչեց խոհարար Իսահակ Մեյնարդը, ձեռք մեկնեց նրան և պահեց Ջոքինին ջրի վրա այնքան ժամանակ, մինչև որ չհասավ հաջորդ լաստանավը։ Տղամարդու միայն ոտքերն էին ուռել։
Գործի քննությունից հետո հացթուխը տեղափոխվեց Ամերիկա, որտեղ հանդիպեց կյանքի սիրուն։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Չարլզը նավերի վրա զինվորների համար հաց էր թխում։ Մահացել է 1956 թ․ 79 տարեկան հասակում թոքաբորբից։



