Դիկտատուրան դա բռնապետությունն է, «իրավունքի դիկտատուրա» հասկացություն չկա և չի էլ կարող լինել։
Դիկտատուրա նշանակում է՝ ժողովրդավարություն չկա։ Նիկոլակենտրոն իշխանությունը հաճախ է ասում «ժողովրդավարություն, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն․․․»։
Ասում եք իրավունքի գերակայությու՞ն։
Իսկ հասկանում ե՞ք, որ դա վերաբերում է հասարակ քաղաքացուն՝ ժողովրդին, երբ վերջինս հստակ գիտակցում է, որ յուրաքանչյուր իրավիճակում իր սահմանադրական և այլ իրավունքները պաշտպանված պետք է լինեն։
Ասում եք իրավունքի գերակայությու՞ն։
Իսկ հասկանում ե՞ք, որ սա առաջին հերթին վերաբերում է ոչ թե քաղաքացու, այլ պետության, այդ պետությունը ներկայացնող պաշտոնատար անձի պատասխանատվությունն ու պարտականությունը, ոչ թե պողպատ դարձած, և ժողովրդի հաշվին շահագործվող իրավունքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել