Armeniasputnik.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ և ադրբեջանցի մազիկների մրցման տեսանյութը։ Այնտեղ երևում է, թե ինչպես է ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ տանում ադրբեջանցի մարզիկի հետ պայքարում։
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ` հունիսի 30–ին, Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Լյովա Գևորգյանը 11:0 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի Այդին Ահմադովի նկատմամբ և նվաճեց ոսկե մեդալ։
Տեղեկացվում է, որ Լյովա Գևորգյանը զինվոր է։
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/video/20210701/28128537/inchpes-lyiva-gevorgyany-jaxjaxec-adrbejanci-marzikin.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել