Armenpress.am-ը գրում է.

Եգիպտոսի իշխանությունները նախազգուշացնում են Էքստրեմալ տապի մասին, Խուգադայում ցերեկային ջերմաստիճանը ստվերում հասնում Է 38 աստիճանի, իսկ Շարմ Էշ Շեյխում՝ մինչեւ 40-ի: Այդ մասին հաղորդել Է TourDom.ru-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հյուրանոցներում հանգստացողներին հիշեցնում են, որ բաց արեւի տակ երկարատեւ մնալը վտանգավոր Է: Եգիպտոսի ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, հիվանդանոցները պատրաստ են ընդունել արեւահարված հիվանդներին եւ պարտավոր են անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել «հյուծության կամ ջերմային սթրեսի» ցանկացած ախտանշանի դեպքում: Սակայն, չնայած Էքստրեմալ եղանակին, հյուրերը շարունակում են մեկնել Էքսկուրսիաների, այդ թվում՝ Լուքսոր: Մեծ տարածում ունեն ծովային զբոսանքները:

Այժմ տարբեր երկրներից տուրիստական խմբեր են ժամանում Եգիպտոս: Մասնավորապես, Ռուսաստանից միայն կիրակի օրը՝ հունիսի 27-ին, Կահիրեի օդանավակայան են ժամանել 1600-ից ավելի հանգստացողներ: Հունիսի 28-ին Եգիպտոս Է ժամանել ռուսական հեռուստատեսության նկարահանող խումբը: Տեղի աղբյուրների տեղեկատվությամբ, լրագրողների համար պլանավորված Է բազմօրյա շրջագայություն երկրում: Ըստ ծրագրի, այցելություն Է նախատեսված Լուքսորի եւ Ասուանի հնագիտական օբյեկտներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել