Armenpress.am-ը գրում է.

Աբխազիան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հունիսի 29-ին անցկացված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Էդուարդ Բուտբան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով ուժեղացնել (COVID-19-ի դեմ պայքարում) օգնությունը անհրաժեշտության դեպքում եւ վերսկսել ռուսաստանցի բժիշկների ժամանումը հերթապահության մեթոդով ծառայություն կատարելու համար: Այդ հարցը քննարկվում Է»,-ասել Է Բուտբան: Դրա հետ մեկտեղ նախարարը նշել Է, որ Աբխազիայում ավելացել Է կորոնավիրուսով հիվանդացածների թիվը:

Անցալ տարի ռուսաստանցի բժիշկներն Աբխազիա Էին ժամանել կորոնավիրուսով հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հանրապետությունում հայտնաբերվել են COVID-19-ի բրիտանական եւ հնդկական շտամներ: Աբխազիայում հայտնաբերված COVID-19-ով ախտահարվածների ընդհանուր թիվը կազմում Է 17 հազար 44, ապաքինվել Է 15 հազար 407 մարդ, 245 վարակվածներ մահացել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել