Politik.am-ը գրում է․
ՏԿԵ նախարարության Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։
«Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում՝ կմ1+300 - կմ3+600 (2.3 կմ, անցնում է Արագածոտնի մարզով) և կմ53+800 - կմ58+000 (4.2 կմ, անցնում է Արմավիրի մարզով) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նյութի աղբյուր՝ http://politik.am/am/talin-qarakert-turqiayi-sahman-mijpetakan-nshanakutyan-avtochanaparhi-2-hatvatsnery-himnanorogvum-en
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել