Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը, ով այս օրերին իր հանգիստն է վայելում Եգիպտոսում, հազվադեպ է գրառումներ անում Ինստագրամի իր էջում, սակավ ժամեր առաջ նա իր միկրոբլոգի Stories բաժնում լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով երկրպագուներին, թե ինչպես է անցնում իր առօրյան։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարի կից Դիանան գրել էր․ «Այս կյանքում խաչմերուկները շատ են, կարմիր, կանաչ, դեղին լուսազդանիշներն անդադար հետևում են մեզ, սարսափելին այն է, որ մեր կյանքում դեղին`սպասման լուսազդանիշն է հաճախ հանդիպում, սպասում, սպասում, անդադար ու անընդմեջ սպասում: Խաչմերուկներն իրոք շատ են, տարակուսանքը`մեծ, որն է մերը, որն է այն ուղին, որն ուղղորդված է Տիրոջ կողմից. Աղոթել է պետք, աղոթել և կրկին սպասել, կրկին այդ դեղին, սպասման գույնը, որն ամենահաճախն է հանդիպում մեզ»: