Starnews.am-ը գրում է.
Պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի Դիանա Գրիգորյանն օրերս նշել է 38-ամյակը:
Դիանան տարեդարձը նշել է ընտանիքի անդամների և գործընկերների ընկերակցությամբ: Starnews-ի ուշադրությունը գրավեց այն, որ Դիանայի դուստրը՝ Ալլան, ով ժամանակին նկարահանվում էր մայրիկի հեղինակած սերիալներում, իսկական գեղեցկուհի է դարձել:
Ի դեպ, իր տարիքի մասին Դիանան հարցազրույցներից մեկում նշել է.
«Սիրում եմ իմ տարիքն ու գոհ եմ, որ յուրաքանչյուր տարի կարողանում եմ մեկ աստիճանով բարձրանալ: Իմ ամենամեծ ձեռքբերումները երեխաներս, պատիվ-հարգանքս, աշխատանքս են. սրանք կյանքում ամենակարևոր բաներն են: Ունեմ երկու հրաշալի զավակ, ընտանիք, լավ ընկերներ, սիրելի աշխատանք, որի շրջանակում դեռ շատ հետաքրքիր նախագծեր կունենամ»:
Նյութի աղբյուր՝ https://starnews.am/post/teseq-inch-gegheckouhi-e-dardzel-diana-grigoryani-aghjiky-tesanyout
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել