Հունաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 40 աստիճան շոգ է տիրում՝ ըստ Ցելսիուսի: Ուրբաթ հունական մայրաքաղաքի գլխավերևում ջերմային պատկերը ֆիքսող անօդաչուների թռիչքներ են տեղի ունեցել՝ Աթենքի շրջանների քարտեզագրման համար, որոնք նպաստում են «քաղաքային ջերմային կղզու» ձևավորմանը:
Այս օդերևութաբանական երևույթը պայմանավորված է քաղաքային տարածքում ջերմաստիճանի բարձրացմամբ՝ դրան շրջապատող շրջանների համեմատ:
Ջերմաչափիչ տեսախցիկի ֆիքսած ամենաբարձր ջերմաստիճանը կազմել է 72 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Միևնույն ժամանակ օդի ջերմաստիճանն այդ պահին Աթենքի կենտրոնում կազմել է 37 աստիճան տաքություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



