Starnews.am-ը գրում է.
Ինչպես միշտ, Starnews-ն ամփոփում է շաբաթը:
Շաբաթվա վերջին տխուր լուրեր եկան օվկիանոսի այն կողմից:
ԱՄՆ-ում մահացել է հաղորդավար, պրոդյուսեր, երգերի խոսքերի հեղինակ Գեւորգ Եղիազարյանը: Նա 47 տարեկան էր:
Ըստ լուրերի՝ Գևորգը սրտի հետ կապված խնդիրներ ուներ, իսկ մահվանից մի քանի օր առաջ պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ։
Հավելենք, որ Գեւորգ Եղիազարյանը մոտ տասը տարի ԱՄՆ-ում ապրելու ընթացքում բավական հաջողակ էր իր գործում: Նա նկարահանվում էր սերիալներում, վարում միջոցառումներ, իսկ վերջերս էլ ուներ իր հեղինակային շոու ծրագիրը, որի հյուրերն էին ամենազդեցիկ և հետաքրքիր մարդիկ:
Շոու բիզնեսի մի շարք դեմքեր նրա մասնակցությամբ տեսանյութեր ներկայացրին:
Շաբաթվա սկզբին Starnews-ն անդրադարձել էր դերասանուհի Տաթև Հովակիմյանին՝ նշելով, որ նա Հանրայինում ինչ-որ նախագիծ է անում դերասան Սոս Ջանիբեկյանի հետ այն բանի շնորհիվ, որ թե պատերազմի ընթացքում, թե դրա ավարտից հետո նա շարունակում էր սատարել Նիկոլ Փաշինյանին՝ վստահ լինելով, որ հազարավոր զոհեր ունեցող, տնտեսապես վատ վիճակում գտնվող Հայաստանում ապագա կա:
Տաթևին, կարծես թե, դուր չէր եկել մեր՝ իրականությանը չափից դուրս համապատասխան անդրադարձը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ մեզ մեղադրելով ծախված լինելու մեջ: «Ինչ ասես ծախվածներին,որ սև կատու են փնտրում այնտեղ, որտեղ անգամ կատու չկա փնտրելու»։
Մենք Տաթևին անհիմն չէինք մեղադրել, այլ ամեն ինչ ցույց էինք տվել փաստերով, իսկ նրա դեպքում միայն խոսքերն են, սակայն ապացույցներ չկան: Բացի դրանից, ո՞վ ասաց, որ Տաթևիին կարելի է իր մտքերն արտահայտել հակառակ բևեռի մասին, ընդ որում՝ կտրուկ, իսկ մեզ չի կարելի: Նույն հաջողությամբ մենք էլ նրան կարող էինք մեղադրել ծախված լինելու մեջ: Տաթևի դեպքում սև կատու փնտրելու կարիք չկար անգամ, որովհետև այն ուղղակի մեր աչքի դիմաց էր:
Շաբաթվա, թերևս, ամենասկանդալային գրառումը երգիչ, երգահան, զոհվածի հայր Դավիթ Ամալյանինն էր: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Դեմոկրատիա ստեղծող, կամ Հայաստանում տարածող, ես քո մերը… Ախր նախիրն ու հոտը ինչի՞ պիտի իրավունք ունենան երկրի ճակատագիրը որոշելու…»:
Այս գրառումը համացանցում մեծ արձագանք էր ստացել, շատերը վիրավորել էին երգչին:
Վիրավորանքների էր արժանացել դերասանուհի Ժաննա Բուտուլյանը, ով հայտնի է իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով: Նա ԱԺ արտահերթ ընտրությունների օրը տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էր, թե ինչպես էր պատռել «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: