Ծանոթացանք ՀՔԾ-ի իբր պարզաբանմանը: Դրա վերաբերյալ կոչ ենք անում ՀՔԾ-ին` այլևս երբեք մամուլի քարտուղարին չդիտարկել քրեադատավարական սուբյեկտ, ով զեկուցագրերա կազմում ու դա դրվումա քրեական գործ հարուցելու հիմքում: Կոչ ենք անում` այլևս երբեք քրեական գործ հարուցելու որոշման մեջ հղում չտալ անանուն աղբյուր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքին: Կոչ ենք անում անհապաղ զննության ենթարկել 168.am կայքում առկա ամբողջական տեսանյութը Պրոֆեսորի մասնակցությամբ և հրապարակավ արձանագրել, որ հիմնավոր կասկած չի կարող լինել «ում ուզում եք ընտրեք կամ մի ընտրեք» «պատասխանատու ասում եմ ռեպրեսիաներ չեն լինելու» հայտարարության պայմաններում, որը «Բաղրամյան 26»-երը մոնտաժել էին: Ի վերջո ԿՈՉ ԵՆՔ անում անհապաղ վերացնել Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը և վերադառնալ իրավական դաշտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել