Ինչ-որ մեկը նրանց համարձակ կհամարի, իսկ մյուսները կքննադատեն նրանց չափազանց անկեղծ լինելու համար:
Ձեզ ենք ներկայացնում այն աստղերին, ովքեր սիրում են մերկացնել իրենց կուրծքն ու լինել ուշադրության կենտրոնում:

Քիմ Քարդաշյան 
Քիմ Քարդաշյան Քիմը հպարտ է իր շքեղ բարեմասնություններով, ուստի մտադիր չէ թաքցնել դրանք: Նա կարող է ներկայանալ կա՛մ ամբողջովին թափանցիկ զգեստով, կա՛մ մերկ մարմնի վրա «պատռված» ցանցային կոմբինեզոնով: Ճիշտ է, վերջերս աստղն ավելի հաճախ է ներկայանում ոչ թե կիսամերկ, այլ բավականին սեքսուալ ներքնազգեստներով. դե պետք է ինչ-որ կերպ նպաստել ներքնազգեստի սեփական բրենդի՝ Skims ապրանքանիշի առաջախաղցմանը:

Քենդալ Ջեններ
Քենդալ Ջեններ Քիմից հետ չի մնում կրտսեր քույրը՝ Քենդաը: Նրան կարելի է անվանել մերկ զգեստների թագուհի: Նա առանձնահատուկ սեր ունի թափանցիկ գործվածքների նկատմամբ, որոնք ցույց են տալիս այն ամենը, ինչը սովորաբար, կանայք թաքցնում են:

Ռիհաննա
Թափանցիկ զգեստների սիրահար է նաև Ռիհաննան, մեկ անգամ չէ, որ նա ցնցել է հանդիսատեսին իր կիսամերկ հանդերձանքներով: Աստղը CFDA արարողությանը՝ 2014 թվականին, ներկայացավ Ադամ Սելմանի մոդելավորած զգեստով, որը զարդարված էր 230 հազար Swarovski բրենդի բյուրեղներով: Իր հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է՝ զղջում է, որ այդ երեկոյին նման տեսքով է ներկայացել:

Մադոննա
Ձախ նկարում Մադոննան է 1992 թվականին՝ իր ընտրյալ Ժան Պոլ Գոտիեի հավաքածուի ցուցադրության ժամանակ: Նրա այդ հանդերձանքը մեծ աղմուկ բարձարցրեց շոու-բիզնեսի և երկրպագուների շրջանակներում: Իր էքստրավագանտ կերպարը Մադոննան ցանկացավ կրկնել Met Gala 2016-ին՝ կրկին մերկացնելով կուրծքը:

Բելլա Հադիդ
Թափանցիկ գործվածքները, ցնցող դեկոլտեները և ծայրահեղ մինին մոդելի լավագույն ընկերներն են: Բելլան չի դադարում զարամցնել ու հիացնել իր երկրպագուներին համարձակ ու սեքսուալ կերպարներով:

Մայլի Սայրուս
Բոլորս հիշում ենք Մայլիի կյանքի հենց այն ժամանակահատվածը, երբ նրան ավելի հաճախ տեսնում էինք մերկ, քան հագուստով: Լիամ Հեմսվորթի հետ ամուսնությւոնից հետո Սայրուսը դադարեց հադնես գալ չափազանց համարձակ հանդերձներով, սակայն դա երկար չտևեց:
Ամուսնալուծությունից հետո Մայլին աստիճանաբար վերադառնում է իր հին ոճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել