««Իրավունքի» տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտոնի կանցնի: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի փոխարեն:
Ըստ մեր աղբյուրի՝ սորոսականին Վաղարշակ Հարությունյանով փոխարինելուն նպաստել են ռուսները:
Ինչ վերաբերվում է պաշտպանության նոր նախարարին, ապա ինչպես «Իրավունքն» է գրել, շրջանառվում է Սամվել Բաբայանի անունը՝ այդ պաշտոնին նշանակելու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել