33-ամյա Ռիհաննային և նրա 32-ամյա սիրեցյալ Ռաքիմ Մայերսին, ով ավելի հայտնի է A$AP Rocky կեղծանվամբ, պապարացիները լուսանկարահանել են նյույորքյան փողոցներում՝ ավտոմեքենայից իջնելիս:
Նշենք, որ  երկար ժամանակ զույգն ամեն կերպ փորձում էր թաքցնել սիրավեպը, սակայն վերջերս՝ GQ ամսագրի հետ զրույցում, ռեփեր A$AP Rocky-ը վերջապես մանրամասն պատմել էր իր և Ռիհաննայի հարաբերությունների մասին: 

Ինսայդերի հավաստմամբ՝ Ռիհաննան արդեն ծանոթացրել է սիրելիին իր ծնողների և ընտանիքի անդամների հետ:
Իր հերթին A$AP Rocky- նույնպես լուրջ է տրամադրված, և ինչպես հավատացնում է զույգին մոտ կանգնած աղբյուրը՝ ռեփերը երազում է հայր դառնալու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել