Կարելի է կորցնել ամեն ինչ, բացի արժանապատվությունից: Այս կյանքում ամեն ինչ իր գինն ունի՝ նաև արժանապատվությունը, ինչի համար ես ու իմ ընկերները բարձր գին ենք վճարել ու դեռ շարունակելու ենք վճարել: Ես կապիտուլյանտ չեմ, ես թուրքի կոշիկ լիզող չեմ, ես չեմ համակերպվել ու չեմ համակերպվելու շան տղերքի իշխանության գոյության հետ:
Այդ ճանապարհին ապօրինի տուգանվել եմ, ապօրինի բանտարկվել եմ, տանս դիմաց կայանված մեքենաս են պայթեցրել, միգուցե վաղն էլ մահափորձ կազմակերպեն… Բայց դա արժանապատվության համար վճարված գինն է, դա կապիտուլյանտ չլինելու, թուրքի կոշիկ չլիզելու, շան տղա չլինելու գինն է:
Մենք բոլորս մի կյանք ենք ապրում և մենք ենք որոշում, թե ինչպես ապրել այդ կյանքը՝ կզա՞ծ, ջարդվա՞ծ, համակերպվա՞ծ, թե՞ զոհողությունների գնալով, բայց արժանապատվությամբ: Ես ընտրել եմ արժանապատվությունը, ես ընտրել եմ ճանապարհը, որտեղ ինձ ստեղծած հայրս չի ամաչում, որ ես իր որդին եմ, և որտեղ իմ ստեղծած որդին չի ամաչելու, որ ես իր հայրն եմ: Իսկ կապիտուլյանտին ու նրա թուրք տերերին կապիտուլացնելը ժամանակի հարց է, ի դեպ՝ բավականին կարճ ժամանակի:
Հ.Գ. Նիկոլ, կողքիդ գյադա-գյուդեքը միգուցե և չեն հասկանում, բայց դու հո՞ լավ գիտես՝ ինչ է եղել, ինչի համար է եղել ու ոնց է եղել: Դու հո՞ լավ գիտես, որ այս ռաունդում կաշիդ քերթվելու է, որ հաջորդ ռաունդում թուրք տերերիդ հարցը լուծվի: Առայժմ նախիրիդ հետ մեղրամիսը վայելիր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել