Հրապարակված ընտրակեղծիքների թիվն եմ կարդում, զինվորների քվեարկության խայտառակ տեսանյութերը նայում ու մի զարմանալի բան՝ ուրախանում եմ։ Ուրախանում մի բանի համար․ որ իմ հայ ժողովուրդը այո չի ասել Արցախի 75 տոկոսի կորստին, որ իմ հայ ժողովուրդը 5000 զոհի համար քվե չի տվել նիկոլ փաշինյանին, որ իմ հայ ժողովուրդը հաշմված ու խեղանդամ տասնակ հազարավոր զոհերի առկայությունը չի ողջունել, որ իմ հայ ժողովուրդը թուրքին մեր տուն բերելու համար նիկոլ փաշինյանին չի ներել։ Իսկ վերջում, երբ տեսնում եմ, որ Սյունիքի տեղամասերում ինչ է կատարվել՝ սիրտս փառավորվում է․ սյունեցին չէր կարող Սյունիքի սրտում նստած թուրքի գոյությունը ողջունել, սյունեցին չէր կարող ,,այո,, ասել իրեն կրակի բերան հանձնած գերագույն պատասխանատուին։ Իսկ քայլականների թիթեռային թռվռանքը կրակի շուրջ, պահի ոստյուններ եմ համարում, շուտով կայրվեն նրանց թույլ թևիկները։ Մարդիկ կհասկանան, որ նորից Աբաջյանի պապիկը կեղծ է եղել։ Նույն ձեռագիրը։
Մի անգամ էլ արտահայտվել եմ՝ ՔՊ-ն ինչպես պատերազմը հաղթեց, այնպես էլ՝ ընտրությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել