Armeniasputnik.am-ը գրում է․

Քաղաքական ուժերը վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումը նպատակահարմար չեն համարել։

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած ու անցումային շեմը չհաղթահարած քաղաքական ոչ բոլոր ուժերն են համաձայնել հանդիպել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնի է, որ առնվազն երկու ուժ արդեն մերժել է հանդիպելու առաջարկը։ Խոսքը «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցության և Կարին Տոնոյանի գլխավորած «5165» շարժման մասին է։

«Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»,- նշված է ԱԺԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Իսկ «5165» շարժումը նաև տեղեկացնում է, որ ոչ միայն մերժել է Փաշինյանի առաջարկը, այլև ընդդիմադիր որոշ ուժերի։ Նրանք առաջարկել են միասնական հարթակով ընտրությունների բողոքարկման համար ՍԴ դիմել։

«Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար»,- նշված է շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել