Panorama.am-ը գրում է.

Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության՝ Փաշինյանի ղեկավարած ՔՊ հաղթանակի վերաբերյալ հրապարակման ներքո ադրբեջանցիները խրախճանք են կազմակերպել։ Ադրբեջանցի օգտատերերը շնորհավորում են Փաշինյանին ու Ադրբեջանին։

«Ճիշտ որոշում է, փաշինյանը հայերի «լուսավոր» ապագան է»,- հրապարակման ներքո գրել է Ասկեր Գամբարով անունով օգտատերը։

Անար Մամադովն էլ զարմանք է հայտնում, որ շուռնուխցիներն են Փաշինյանի օգտին քվեարկել։

«Նրանց ակնհայտ կերպով դուր է գալիս ապրել ադրբեջանցի զինվորների կողքին»,- գրել է նա։

«Սյունիքը (Զանգեզուրը) քվեարկել է Փաշինյանի օգտին, կարող ես կարդալ Զանգեզուրի միջանցքի օգտին»,- նշում է Աքիֆ Քազիմով անունով օգտատերը։

«Հայերը պետք է վերադարձնեն մեր Զանգեզուրն ու Երևանը»,- շարունակում է մեկ ուրիշ ադրբեջանցի։

«Ադրբեջան, մենք դա արեցինք, սկսածը պետք է հասցնենք ավարտին»,- նշում է  մեկ այլ օգտատեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել