Ժամը 20։00-ի դրությամբ՝ ԱԺ արտահերթ խորհդարանական ընտրություններին 2.593.572 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1.281.174 հազար ընտրող կամ 49,04 տոկոսը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նրա փոխանցմամբ՝ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 859 հազար քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 442.846 կամ 51.55 %, Արագածոտնի մարզում՝ քվեարկելու իրավունք ունեցող 117.472 քաղաքացիներից մասնակցել է 58.737-ը կամ 50. տոկոսը, Արարատի մարզում 223.360 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 113.625-ը կամ 50.87 տոկոսը, Արմավիրի մարզում՝ 235.840 ընտրողներից քվեարկել է 104.880-ը կամ 44.47 տոկոսը, Գեղարքունիքի մարզում՝ 189.527 ընտրողից 86.173 կամ 45.47 տոկոսը, Լոռու մարզում 233.552 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 109.141-ը կամ 46.73 տոկոսը, Կոտայքի մարզում՝ 242.022 քաղաքացուց քվեարկել է 121.212-ը կամ 50.08 տոկոսը, Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 226.763 քաղաքացիներից քվեարկել է 93.510-ը կամ 41.24 տոկոսը, Սյունիքի մարզում՝ 109.726 քաղաքացուց քվեարկել է 66.252-ը կամ 60.38 տոկոս, Վայոց Ձորի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 46.620 քաղաքացիներից քվեարկել է 26.132-ը կամ 56.05 տոկոսը, Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 109.690 քաղաքացուց քվեարկել է 58.666 կամ 53.48 տոկոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել