Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց ԱԺ արտահերթ ընտրություններում։  Նա իր ընտրությունը կատարեց Բաղրամյան պողոտա 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում։ Սարգսյանը դիմակով էր, սակայն երևում էր, որ լավ տրամադրություն ուներ։

Президент Армен Саркисян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн

Նախատեսվում էր, որ նախագահը կքվեարկի ժամը 09:00-ին, սակայն նա կես ժամ շուտ եկավ ընտրատեղամաս։ Sputnik Արմենիայի թղթակիցներին հաջողվեց տեսանկարահանել նախագահի քվեարկության պահը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։

Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Հայաստանում ընտրելու իրավունք ունեն 2 միլիոն 583 հազար 823 քաղաքացիներ։ Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը։

Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել