Ինչպես շատերդ նկատել եք՝ ես զերծ չեմ որոշակի տարօրինակություններից, ու այդ տարօրինակություններից մեկն էլ երբեմն-երբեմն առավոտ լուսո արթնանալն ու նախընտրական բանավեճ դիտելն է։
Իհարկե, այս ընտրություններին նախընտրական բանավեճն օժտված էր է՛լ ավելի մեծ տարօրինակություններով, քան վերը նկարագրված իմ տարօրինակությունը։ Սակայն պիտի խոստովանեմ, որ մի պահ զղջացի, որ ոմանց պես 8 օրվա մեջ կուսակցություն չեմ բացել ու այլ տարօրինակ մարդկանց շարքում ընտրություններին չեմ մասնակցում՝ զուտ մի պատճառով - որպեսզի մեկ հարց տամ Էդմոնին։
Կհարցնեի՝ մեծարգո Էդմոն, լավ, ո՞նց էղավ, որ ուղիղ մեկ տարի առաջ Բարգավաճ Հայաստանին չտվեցիր ընդամենը մեկ ստորագրություն՝ ՀՀ Սահմանադրական կարգը փրկելու համար՝ այն դեպքում երբ ինքդ էիր սահմանադրական տարօրինակ այն փոփոխությունը համարում հակասահմանադրական։ Ո՞նց կարողացար թույլ տալ, որ երկար տարիներ Եվրոպական դատարանում Հայաստանը պատվով ներկայացրած վաստակաշատ ու հարգարժան դատավորին՝ Ալվինա Գյուլումյանին, կենսաթոշակի անցնելուց ընդամենը 6 ամիս առաջ, էդպես անպատիվ ձևով, լակոտավարի ուղարկեին տուն։
Այ այսպիսի տարօրինակ հարց կտայի այդ անձնավորությանը, և հավատացեք՝ միայն այդ հարցը տալու համար արժեր կուսակցություն բացել։ Ու հավատացեք՝ այդ «հարց-կուսակցությունը» շատ ավելի նպատակային ու օգտակար կլիներ, քան շատ «մարդ-կուսակցություններ»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10225835600100849
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել