Analitik.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին պետք է փոխանցի ականապատ դաշտերի քարտեզները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը 15 ռազմագերու վերադարձի դիմաց Բաքվին հանձնեց Ակնայի ականապատ տարածքների քարտեզները: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը դեռ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պարտավորվել էր վերադարձնել բոլոր ռազմագերիներին:

Հիշեցնենք նաև, որ երկու օր առաջ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է Էրդողանի կինն Ալիևին ասում, որ հայ գերիներին պետք է վերադարձնել «պորցիաներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել