Բաքուն սկսել է մեր տղերքի դատավարությունը։ Գիտե՞ք ինչ հոդվածով է դատում։ Ահաբեկչության հոդվածով, իսկ այդ հոդվածն իրենից ենթադրում է կամ ցմահ բանտարկություն, կամ էլ 20 տարի և ավել բանտարկություն։
Մի քանի օր առաջ ականապատ տարածքների քարտեզների փոխանակման համար իմ մտահոգությունը հայտնեցի, որ ոչ հավասարազոր է, որ կարելի է գոնե հասնել նրան, որ Բաքուն տղաների վրայից հանի քրեական հոդվածները, սակայն անհայրենիք , քաղաքականապես չհաս ուղղորդված մասսան խոսքս մանիպուլացրեց, որ իբր ես դեմ եմ փոխանակմանը։ Եվս մեկ անգամ ասում եմ, որ մեր ոչ հեռատես քաղաքականության պատճառով մենք մեր համար խնդիրներ ենք ստեղծում, որի լուծումը կլինի ավելի թանկ ու ցավոտ մեզ համար․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել