Razm.info-ն գրում է.
razm.info-ն գրում է. Հունիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։
Ադրբեջանի ՊՍԾ-ն հայտնել է ավտովթարից մահացած զինծառայողների ինքնությունը՝ ավագ լեյտենանտ Նասիբով Էլմադդին Սուլեյման օղլու (Nəsibov Elməddin Süleyman oğlu) և ենթասպա Քամալլը Քամալ Վիլայաթ օղլու (Kamallı Kamal Vilayət oğlu)։
Ձախից՝ Նասիբով Էլմադդին Սուլեյման օղլու, աջից՝ Քամալլը Քամալ Վիլայաթ օղլու։
2020 թ․ նոյեմբերի 10-ից ի վեր ադրբեջանցի տասնյակ զինծառայողներ են մահացել Արցախի օկուպացված տարածքներում ավտովթարներից, ականների պայթյունից և այլ պատճառներով։
Նյութի աղբյուր՝ https://razm.info/152910?fbclid=IwAR0KTJkPNFSM5TD5xvBeFYhknIV8zrI2miNv63xZ2pNBboF_qi1HXUlHGHc
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել