Այսօր կայանալու է Պուտին Բայդեն առաջին հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև ԼՂ հիմնախնդիրը: Երկու նախագահներից առաջ նույն հարցը քննարկել են ԱՄՆ և ՌԴ ԱԽ պատասխանատուները, ինչպես նաև արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
Սա նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականության համար բացվում են նոր մարտահրավերներ և խնդիրներ, ինչպես նաև հնարավորություններ: Այո, ես կարծում եմ, որ բանակցությունների միջոցով հնարավոր է ունենալ շատ հստակ ձեռքբերումներ: Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ պատերազմից հետո պարտվող կողմը կարողացել է լուրջ դիվանագիտական ձեռքբերումներ արձանագրել:
Ցավոք մենք դա հիմա չենք կարող անել, քանի որ նույնիսկ ԱԳ նախարար չունենք: Իշխանությունները տապալեցին բանակցությունները, սկսվեց պատերազմ, դա էլ տապալեցին, հիմա վստահ եմ նոր սկսվող բանակցություններն էլ են տապալելու: Գործողները տկար են, նորերն են պետք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10159482803565421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել