ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հունիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հունիսի  16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում հունիսի 16–ի գիշերը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել