Ռեժիմը խուճապի մեջ է, շրջիկ թուրքերի հետ այսօր Սյունիք կատարած այցի մասին վարչական ռեսուրսի օգտագործումը արդյունք չտվեց, շրջիկ անհայրենիքների հետ Սյունիք այցելած մարդակերը ընդամենը մի քանի ուսուցիչ ու աշակերտ էր կարողացել հավաքել :
Նախ սկսենք նրանից, որ Սյունիքի մարզպետը ինչպես է հանդիսավոր ընդունում նիկոլին, էն պարագայում, երբ այդ ընդունելությունը ոչ թե երկրի ղեկավարի պաշտոնական այցի շրջանակներում էր, այլ կոնկրետ Քաղաքացիական պայամանգիր կուսակցության Սյունիքյան քարոզարշավի շրջանակներում, հարց է ծագում՝ իսկ ի՞նչ գործ ունի այնտեղ տվյալ մարզի մարզպետը, արդյո՞ք դա պաշտոնական դիրքի չարաշահում չէ, ինչո՞ւ է նա հատուկ արարողակարգով ընդունում որևէ կուսակցության առաջնորդին…
Սյունիքի դպրոցների ուսուցիչներ`դուք ոչ թե այսօր պիտի հարկադրաբար, կամ էլ, ինչպես պատմում են ձեր համաքաղաքացիները, հեղափոխությունից հետո ստացած լավությունների դիմաց նեկայանայիք հանդիպման հողատուի հետ, այլ այս ամիսների ընթացքում պետք է բացատրեիք ձեր սաներին, որ իրենց քթի տակից նիկոլը թուրքին է հանձնել Արցախի 75%-ը,187 գյուղ, 6 քաղաք 107 դպրոց, 7մանկապարտեզ, 161 վանքեր ու եկեղեցիներ, 5000-ին սպանել ,10.000-ին անդամահատել ...
Սյունեցի ուսուցիչներ դուք ո՞նց կարող եք դասավանդել, կրթել կամ հայրենիքից ու հայրենասիրությունից խոսել ձեր սաների հետ, երբ ձեր սաներին, որոնց համար դեռևս հայրենասիրության, անաչառության օրինակ եք դուք, թուրքի հետ հանդիպման եք տանում` ոգևորելով գոռալ ու սատարել իրենց իսկ եղբայրների մահվան պատճառ դարձած սատանային:
Ուսուցիչը, այն էլ թուրքի հետ ապրող ուսուցիչը, պետք է առնվազն այս ամիսներին բացատրեր երեխաներին, թե ո՞վ է մեղավոր ու ո՞վ է հանձնել հայրենիքը թշնամուն: Դուք անգամ ինքներդ ձեզ չեք հարգում, նիկոլից ստացած 3000 դրամ ավել աշխատավարձի դիմաց դուք ձեր սաներին տարել էիք ցույցի: Բայց եթե դուք Նժդեհի շունչը կրող հողի բնակիչ եք, առնվազը, պետք է Գորիսի հրապարակը դատարկ լիներ .... Նժդեհը իր գերեզմանի մեջ ձեր տեսակի համար հիմա շուռ է եկել, բայց ես հավատում եմ Սյունքին ու իսկական սյունեցուն, իսկ ձեզ պետք է աշխատանքից ազատել հունիսի 20-ից հետո երեխաներին թուրքի էքսկուրսիային ու 18+ հավաքներին ստիպողաբար տանելու կամ թեկուզ ինքնակամ առաջնորդելու համար, սա այլևս պարտադիր է լինելու:
Թե որքան գումար է ծախսել հողատու անհայրենիքը ու քանի դիրք կարող էին կահավորել այդ գումարով, էլ չխոսեմ ուղղակի փաստեմ` Երևան- Ագարակ 382կմ ներառյալ հետադարձ ՝764կմ: 130 մեքենա, որոնց զգալի մասը բարձր անցողունակության, հզոր շարժիչներով, յուրաքանչյուրը միջին հաշվով 100 կմ-ին ծախսում է 15 -17 լիտր բենզին: 1 մեքենան ծախսելու է 7,64x15 լիտր առանց կոնդիցիոներ վարելու դեպքում, այլապես + 15%։ =114,6 լիտր, կոնդիցիոներով համարենք 130 լիտր։ Եվ այսպես՝ 130×130×500=8.450.000 դրամ միայն բենզին։ Խոսքը վերաբերում է միայն տեսանյութում երևացող մեքենաներին։ Գումարեք սրան 1400 ոստիկանի տեղափոխման ծախսը, ըստ մամուլի, իրենց տրանսպորտով և օրապահիկով։
Եվ իհարկե, պետք է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ Սյունիքում կապիտուլյանտին ուղեկցող տասնյակ մեքենաների վարորդներ թույլ են տվել բազմաթիվ խախտումներ՝ տագնապ առաջացնելով քաղաքացիների շրջանում, իսկ տեղացի «օրինապահ ոստիկաններն» էլ համապատասխան կերպով չեն ապահովել քաղաքացիների անվտանգությունը (դե իրենք կոչված են մենակ նիկոլի, իր ընտանիքի, կառավարության ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու ու ճոխ պարգևավճարներ ստանալու):
Հ.Գ Սյունիքի չկահավորված դիրքերից բոլոր տղաների անունից ամենաջերմ «Ողջույնները» մարդակեր կապիտուլյանտին: Հունիսի 20-ին Սյունեցին ցույց է տալու, որ Նժդեհի ոգին իր մեջ է
Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ttayvazyan/posts/4294721580579158
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել