Ռուսաստանաբնակ երգիչ Վաչե Ամարյանը օրեր առաջ հիվանդանոցում էր հայտնվել: Այս մասին նա հայտնել էր Ինստագրամի իր էջում: Վաչեն Մոսկվայի հիվանդանոցից լուսանկար էր հրապարակել՝ կից գրառում կատարելով. «Տրամադրությունս անզգայացումից հետո բարձր է: Հեռացրել են այն, ինչն ինձ 5 տարի տանջում էր: Հետևեք ձեզ, քանի դեռ երիտասարդ եք: Շուտով սպորտով կզբաղվեմ և կթողնեմ ծխելը»:

Այժմ երգիչն իր առաջին տեսանյութն է հրապարակել հիվանդասենյակից՝ ցույց տալով երկրպագուներին, որ իրեն լավ է զգում:
Վաչեի հետևորդները նրան շուտափույթ ապաքինում են մաղթել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել